Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկատվություն են ներկայացրել գերիների, աճյունների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Մանրամասն անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ իրականացվող գործընթացներին:

Նիկոլ Փաշինյանը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել