Ընդդիմության միասնական թեկնածուի անվան հրապարակումը հոգեխանգարմունքի մեջ գցեց առանց այդ էլ հոգեպես խանգարված օտարերկրյա գրծակալական ցանցի ներկայացուցիչներին, որոնք իրենց հոտած գլուխները հանեցին արդեն 20 օրից ավել թաքնված բնից:
Եթե այդ ապազգային բնույթի օտարերկրյա գործակալները հոգեխանգարվել են, ուրեմն՝ որոշումը շատ ճիշտ էր, և Վազգեն Մանուկյանը պետք է ղեկավարի Հայաստանի անցումային կառավարությունը մեկ տարի ժամկետով:
Ինձ չեն անհանգստացնում թուրքական ֆինանսավորմամբ գործող գործակալները, նրանցով շատ շուտով հիմնովին կզբաղվեն իրավապահ մարմինները:
Ինձ առավել շատ հուզում են նրանց հյուսած սարդոստայնի մեջ հայտնված մեր ազնիվ ու դյուրահավատ քաղաքացիների վերաբերմունքը Մանուկյանի թեկնածությանը: Այն քաղաքացիների, որոնք 2.5 տարի առաջ ծափերով իշխանության բերեցին ադրբեջանա-թուրքական գործակալներին, և դրա համար պատժվեցինք բոլորս, հատկապես Արցախում նահատակված 5000-ից ավել հայորդիները, նրանց սիրող ու սպասող հարազատներն ու բարեկամները:
Մի՞թե քիչ են այն կորուստները, որ մենք ունեցանք վերջին 2.5 տարում, մի՞թե դեռ հող ունենք հանձնելու Ադրբեջանին և նորից ենք ուզում մսաղաց ուղարկել մեր որդիներին ու եղբայրներին՝ պայմանավորված պատերազմում առանց մարտերի Սյունիքը Ադրբեջանին հանձնելով:
Միշտ հարգել եմ մեր քաղաքացիների կարծիքը, ընդունել եմ ժողովրդավարության կանոնները, բայց համատարած տգիտությունն ու զազրախոսությունն այլևս հրաժարվում եմ ընդունել և հարգել:
Արդեն հատել ենք թույլատրելի բոլոր կարմիր գծերը, թուրքն անարգել զբոսնում է մեր գյուղերում, անզեն գյուղացին միայնակ է մնացել ադրբեջանական կանոնավոր բանակի առջև, մեր հայրենակիցներին խոշտանգում են ու տարածում տեսանյութեր: Եվ ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ: Ալիևը ստորացնում ու վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, ծաղրում մեր ազգին, ու կրկին ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ:
Իսկ այդ ընթացքում ադրբեջանական գործակատարները «նախկին» են շրջանառում, բորբոքում կրքեր, գեներացնում ատելություն, թշնամություն միմյանց հանդեպ:
Ուրեմն հիմա լսե՛ք՝ ինչ եմ ասում. ի հեճուկս Ադրբեջանի ու նրա գործակալների՝ Վազգեն Մանուկյանը նշանակվելու է ՀՀ վարչապետի պաշտոնում, ձևավորելու է անցումային պրոֆեսիոնալ կառավարություն և վերականգնելու է ՀԱՅԻ արժանապատվությունը, հաշտեցնելու է մեզ, վերականգնելու է անվտանգային համակարգը և դուրս է շպրտելու թուրքերին Հայաստանի տարածքից:
Ուզեք դուք դա, թե չուզեք, դա լինելու է:
Այնպես որ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵՔ ՁԵՐ ՏԵՂԸ ու սպասեք ձեր դատաստանին կորցրած Արցախի ու հազարավոր հերոսների կյանքի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214137477551117
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել