Ընդդիմության կողմից Վազգեն Մանուկյանին Հայաստանի անցումային շրջանի վարչապետ առաջարկելը երկրում իրավիճակ է փոխել։ Դրա ակնհայտ արտահայտությունը զանգվածային ակցիաների հուժկու դառնալն է, ոստիկանության կողմից ցուցարարներին փաստացի օրժանդակությունը եւ Երեւանի պարալիզացիան։
Ժողովուրդը առանց կոնկրետ բովանդակության բողոքի հանրահավաքներից հետո տեսնում է կոնկրետ գործողությունների ծրագիր, փոփոխությունների կոնկրետ ուղղություն, եւ որ ամենակարեւորն է՝ կոնկրետ անձնավորություն։
Միաժամանակ, Վազգեն Մանուկյանին կարելի է համարել Հայաստանի կողմից առաջադրված միասնական թեկնածու, քանի որ այն համաձայնեցվել է քաղաքական պրոցեսի մեջ եղած բոլոր քաղաքական ուժերի հետ։ Բացի այս 17-ից քաղաքական կուսակցություններ են համարվում Նիկոլի շուրջը խմբված մի քանի ԼՀԿ-ներ, որոնք վաղուց մարգինալացվել են եւ չեն ներկայացնում Հայաստանը։
Վազգեն Մանուկյանին այս մեկ տարում սպասում են 3 կարեւորագույն գործեր․
- Պատրաստվել պատերազմի
- Վերականգնել պետական ինստիտուտները
- Պատրաստել երկիրը նոր ընտրությունների
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/3731864463541317
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել