Analitik.am-ը գրում է.

Այս պահին Երևան քաղաքում փակ են բազմաթիվ փողոցներ։ Քաղաքացիները փակում են գլխավոր փողոցներ Երևանի կենտրոնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ ի տարբերություն այլ օրերի, այսօր ոստիկանությունը բավականին թույլ է արձագանքում և կարծես թե վերջապես կատարում է իր ֆունկցիան՝ հարգելով ՀՀ քաղաքացիների իրավունքները։ Ըստ էության, կարելի է արձանագրել, որ ոստիկանության այսօրվա գործողություններից կարելի է ենթադրել, որ Ոստիկանությունն այլևս հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգներն՝ ամեն գնով ճնշել ընդդիմադիրներին։

Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են անում Երևանում և ՀՀ այլ քաղաքներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել