Ռուս խաղաղապահների աջակցությամբ վերսկսվում է ուսումնական գործընթացը Լեռնային Ղարաբաղի դպրոցներում, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ նախօրեին ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքի ականազերծման աշխատանքները, աջակցել են շինարարական աշխատանքների իրականացմանը և ապահովել են անհրաժեշտ գույքի և սարքավորման մատակարարման անվտանգությունը:

Խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղ են վերադառնում աշակերտներն ու ուսուցիչները, որոնք ուսումնական գործընթացն անցկացնում են այնպես, որպեսզի լրացվի բացը, որն առաջացել է հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով:

Նշվում է, որ ռուս զինծառայողների ջանքերի շնորհիվ այլ բնակավայրերում ևս իրականացվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվում են տարածքների և օբյեկտների ականազերծումից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել