Pastinfo.am-ը գրում է․

Օրերս Մոսկվա էր մեկնել պատվիրակությունը՝ ի դեմս ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի ԳՄ-ի ներկայացուցիչների։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։


Պարո՛ն Սաղաթելյան, աշխատանքային այցով մեկնել էիք Մոսկվա:Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

-Մոսկվայում հանդիպում ենք ունեցել Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Զատուլինի, հանդիպել ՌԴ քաղաքական տարբեր շրջանակների հետ, նաև մոսկվայաբնակ հայկական տարբեր կազմակերպությունների և անհատների հետ:Շատ ենք կարևորում այս այցը, իրենց մոտեցումներին ենք ծանոթացել, մեր տեսակետն ենք նաև ներկայացրել: Պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, եղել են քննարկումներ, մի շարք հարցերի վրա նրանց ուշադրությունն ենք հրավիրել՝ սկսած ռազմագերիների խնդրից, վերջացրած Արցախում տեղի ունեցող իրադարձությունները:

Իսկ ի՞նչ պատասխանեցին, ռազմագերիների վերադարձման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում

-Ռուս պաշտոնյաները ասացին, որ իրենց հնարավորությունների սահմանում օգտակար կլինեն ռազմագերիների վերադարձման գործընթացին:

Պարո՛ն Սաղաթելյան, տեղի են ունենում գործընթացներ, որոնք չեն բխում նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրից, համենայնդեպս, դրանում խոսք չկա GPS-ով սահմաններ գծելու մասին:Մոսկվայում հանդիպման ընթացքում, փորձե՞լ եք հասկանալ՝ ինչ ընթացակարգ է սա

-Մենք ԱԳՆ չենք, որ դետալներով հարցերը քննարկենք, մենք ընդհանուր խոսել ենք խնդիրների մասին, որոնք բազմաթիվ են, ներկայացրել ենք դրանց կարևորությունը և լուծման անհրաժեշտությունը

Պարո՛ն Սաղաթելյան, ունե՞ք այն հարցի պատասխանը, ինչու՞ համաձայնագրում նշված հողերի վերադարձման հստակ ժամանակացույց, սակայն սահմանված չէ ռազմագերիների վերադարձի ժամանակացույցը, ինչի՞ հետևանք է սա

-Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացիայի ստորացուցիչ պայմանագիր է ստորագրել, որը մեզ համար անընդունելի է, նա ինչպես միշտ չի հասկացել այդ փաստաթղթի նշանակությունը:Կան բազմաթիվ հարցեր որ կարող էր այլ կերպ լիներ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդի և պետության շահերը:Այս օրերերին էլ բազմաթիվ խնդիրներ կան, բայց մենք չունենք կառավարություն, որը կարողանա այդ խնդիրները բարձրացնել, բանակցել և պաշտպանել մեր ժողովրդին, սրանով ՝ պայմանավորված, որ մենք ասում ենք՝ այս ապիկար, ձախողած իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա, որ այս խնդիրները կարողանանք լուծել:

Ինչու՞ է ընդդիմությունը դադարեցրել հանրահավաքները:Առաջիկայում ի՞նչ գործողություններ կլինեն

-Հանրահավաքները չեն դադարել, անհնազանդության, բողոքի ակցիաները շարունակվելու են, առաջիկայում սպասվում է մեծ և վճռական հանրահավաք, որի մանրամասների վերաբերյալ հայտարարություն կլինի:Պայքարը նոր թափով, նոր հունով շարունակվելու է:Առաջիկա օրերի ընթացքում կլինի բոլոր հարցերի պատասխանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել