Panorama.am-ը գրում է․

«Իհարկե, կեղծ տեղեկատվություն է։ Մենք նման էլեկտրոնային փոստ չունենք»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։

Վերջինը չգիտի, թե ով է կանգնած դրա հետևում, ինչ նպատակ է հետապնդում։

«Ինչ որ մեկի լկտի ձեռագիրն է։ Տարածված տեղեկատվությունը կեղծ է, բացարձակապես կապ չունի ճշմարտության հետ։ Ես հենց հիմա զբաղվելու եմ դրանով, գրելու եմ ԱԱԾ-ին նամակ՝ մի հատ հասկանան, ով է օգտագործում այդ հասցեն ու թե ինչու է նման լուրեր տարածում»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր Panorama.am-ի խմբագրության էլ փոստին [email protected] հասցեից ստացվել է հաղորդագրություն՝ «ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը» վերնագրով, որտեղ մասնավորապես ասված է.

«Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։

Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել