ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է տեսակապի միջոցով, հայտնել է, որ Թուրքիան դեմ է գնում Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին ու գործելակերպին՝ խաթարելով դրա միասնությունը։ Այս մասին հայտնում է Աթենամակեդոնական լուրերի գործակալությունը՝ հղում կատարելով հունական դիվանագիտական աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Պոմպեոն, մասնավորապես, խոսել է Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի պրովոկացիոն գործողությունների մասին։

Ինչ վերաբերում է Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին՝ «համաձայն նույն դիվանագիտական աղբյուրների՝ Պոմպեոն շեշտել է, որ դեէսկալացիայի մեխանիզմը, որը չի գործում Թուրքիայի պատճառով, պետք է վերագործարկվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել