Ֆրանսիայի զբոսաշրջության, սփյուռքի և ֆրանկոֆոնիայի գծով պատասխանատու պետքարտուղար Ժան Բապտիստ Լեմուայնը ֆրանսիական պատվիրակության հետ միասին ժամանել է Երևան։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում.

«Ես պատվիրակության կազմում ժամանել եմ Երևան՝ Հայաստան՝ արտակարգ հումանիտար օգնություն բերելու համար։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը աջակցություն են ցանկանում ցուցաբերել, և շնորհիվ Ճգնաժամային կենտրոնի, հասարակական կազմակերպությունների մոբիլիզացիայի՝ դա հնարավոր է եղել անել։ Աջակցությունը ներառում է բժշկական պարագաներ, էլեկտրական իրեր, առաջին ահնրաժեշտության պարագաներ։

Ինձ ուղեկցել են Յուրի Ջորկաեֆը, «Ազնավուր» հիմնադրամից Քրիստինա Սարգսյանը, և մենք այս գործը շարունակական կդարձնենք։ Ֆրանսիայի նախագահը նաև ցանկանում է ակտիվություն ցուցաբերել հակամարտության կողմերին հրադադար պարտադրելու գործում։

Լեռնային Ղարաբաղում կան մշակութային ժառանգություններ, որոնք ֆանտաստիկ են և պետք է պահպանվեն։ Այդ կապակցությամբ մենք կմիավորենք մեր ուժերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ալիֆի ուժերի հետ քայլեր ձեռնարկելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել