Իրավիճակը գիտեք՝ որքան աբսուրդային ա, որ Քոչարյանը, Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը պատրաստ են եղել հրապարակային աջակցել հրադադարի հաստատման փաստաթղթին, որպեսզի ծանրության բեռը (հասկացեք դավաճանի պիտակը) չընկնի միայն Փաշինյանի վրա։ Այսինքն՝ Քոչարյանը մի կողմ է դրել իրեն դատելու հանգամանքը, Տեր-Պետրոսյանը մի կողմ է դրել անձնական վիրավորանքը և անտեսվածությունը, Սարգսյանը մի կողմ է դրել իր պաշտոնանկությունը և իր դեմ գեներացված ատելությունը, որպեսզի Փաշինյանը չվախենա կայացվելիք որոշման ծանրությունից, բայց նա չի կարողացել մեկ վայրկյան մի կողմ դնել իր փառամոլությունը։ Իսկ վերջում իր կայացրած որոշման հետևանքները փորձում է բարդել երեք նախագահների վրա։ Ես չգիտեմ, թե մարդը որքան դատարկ պետք է լինի նման բան անելու համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: