Երբ լրագրողներն ինձ հարցնում են, թե ինչո՞ւ է հայկական կողմն այդքան պարտաճանաչ, ճիշտ ժամկետներում իրականացնում նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ հայտարարության մեջ նշված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը՝ ոչ, պատասխանն ինձ համար ակնհայտ է։ Որովհետև Նիկոլը ոչ թե պատերազմի դադարեցման պայմաններ է բանակցել ու ստորագրել, այլ կապիտուլյացիայի ակտ։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։

Դրա համար պետք չէ զարմանալ, որ թշնամին, օրինակ, մեր ռազմագերիներին ազատ չի արձակում, որ այդ հարցով ոչ մի ժամկետ չկա նշված։ Ինչո՞ւ զարմանալ։ Երբ կուզեն, այն ժամանակ էլ գերիներին մեզ կփոխանցեն։ Նիկոլն է տվել Ալիևին այդ իրավունքը։ Իսկ մենք ստիպված ենք կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Անգամ նրանք, որոնք այդ կապիտուլյացիայի ակտում նշված չէին։ Ու էլի նույն պատճառով. որովհետև մինչ այս պահը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է դավաճան Նիկոլը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել