Ես ձեզ չեմ ներում

1 Չեմ ներում,որովհետև կա պարտություն,որտեղ դու պարզապես պարտվել ես ուժեղ թշնամուն և կա ստորացնող պարտություն,որտեղ երեսիդ թքում են համ թշնամին,համ ստրատեգիական դաշնակիցը,համ դրացին,համ օտարը։

Ես ձեզ չեմ ներում

2 Չեմ ներում,որովհետև արտաքին միջազգային հարթակում մեզ նայում են կամ ակնհայտ խղճահարությամբ կամ քամահրանքով։ Եվրոպան ցայսօր խնդում է նրա վրա,թե ոնց էիք թանկ գնով փորձում ԵՄ ֊ի վրա վաճառել ձեր հեղափոխությունը,դե իսկ Ռուսաստանը խնդում է նրա վրա,որ իր մշտական կցորդը դառնալուց զատ դուք արդեն դարձել եք նաևխեղկատակ կցորդ

Ես ձեզ չեմ ներում

3 Չեմ ներում,որ իբր ներկայացաք իբրև արևմտամետ ,լինելով ռուսական ագենտուրայի ամենաապաշնորհ ներկայացուցիչը, հավերժաբար փակելով քաղաքակրթական արժեքների ներմուծումը, որովհետև այսուհետ ժողովրդավարությունն ու լիբերալիզմը կապվելու են ձեր խայտառակ կառավարման հետ։

Ես ձեզ չեմ ներում։։

4 Չեմ ներում հակաէսթետիզմն ու մանիպուլյացիան քաղաքական թրենդ սարքելու ,հիստերիկ ֆեյսբուքյան կառավարման ,քաղաքացուն և պրոսպեկտի խորովածի խաժամուժին նույնացնելու, միտքը սպանելու և խավարամտությունը խրախուսելու համար

Սրանից հետո ,ոտատակ,ստորացած,ոչինչ չհասկացող և ոչ մեկին չհավատացող հայը այլևս չի էլ չի զգա պետության արժեքը,և հեշտությամբ այն կհանձնի ռուսին,թուրքին ,ադրբեջանցուն՝ հետևելովձեր դավաճանական օրինակին,ձեր անտարբեր հայրենադավությանը։

Ես ձեզ չեմ ներում։

Ու ես ձեզ չեմ ներելու.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել