Կիրակի Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին երեք տարվա ամենաուժգին բռնկումը. այս մասին հայտնում են ՌԱՆ ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստրոնոմիայի լաբորատորիայի գիտնականները։

«Ուղեծրում աշխատող ռենտգենյան ճառագայթման տիեզերական դետեկտորների ցուցմունքների համաձայն՝ բռնկումն ունեցել է М4.4 բալ հզորություն։ Հնարավոր բարձրագույն ցուցանիշը 5-ն է։ Վերջին անգամ նման ուժգնության բռնկում Արեգակի վրա գրանցվել է 2017 թ. աշնանը»,- նշել են հաստատությունում։

Նշվում է նաև, որ էական հնարավորություն կա այն բանի, որ բռնկման իրական ուժգնությունն ավելի մեծ է եղել, քանի որ դրա կենտրոնը գտնվել է Արեգակի հակառակ՝ Երկրից չերևացող կողմում, այդ իսկ պատճառով գիտնականները չեն բացառում, որ բռնկման ուժգնությունը կարող է 5-ի հասած լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել