Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել է 31,219-ի. մահացել է 188 մարդ։ Սա համաճարակի սկզբից մինչ օրս ամենաբարձր ցուցանիշն է. այս մասին հայտնում են Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալները։

Մի շարք շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում, համաճարակը հասել է իր երրորդ պիկին։ Վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ վարակման ու մահացության դեպքերի նոր ռեկորդներ են սահմանվել։

Համաճարակի սկզբից մինչ օրս Թուրքիայում մահացել է 13,746 հիվանդ։ Ծանր վիճակում է գտնվում 5190 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել