Հիշո՞ւմ եք, որ ՌԴ նախագահ Պուտինն ասաց, թե հոկտեմբերի 20-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորություն է եղել, բայց Փաշինյանը հրաժարվել է կանգնեցնել այն։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մենք հարավում կորցրել էինք կապույտով նշված հատվածը։ Պուտինի հայտարարությանը եթե գումարենք ռուս առաջատար ռազմական փորձագետների այն վերլուծությունը, ըստ որի՝ հայկական ուժերն առանց որևէ հիմնավորման չեն ուժեղացրել հարավային ճակատը, ավելին՝ 30 հազար զորք են կուտակել հյուսիսում, որի կարիքը, ըստ էության, չի եղել, քանի որ այդ կողմում չէր Ադրբեջանի հիմնական հարվածը, և երկրորդ՝ տեղանքը թույլ էր տալիս մեզ քիչ ուժերով կազմակերպել հյուսիսի պաշտպանությունը։

Այս երկու հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է առաջիկայում հարուցվելիք քրեական գործի շրջանակում Փաշինյանին հարցնել, թե ինչո՞ւ նա համաձայնեց զինանդադարին միայն այն ժամանակ, երբ Արցախն Իրանի հետ ունեցած ամբողջ սահմանը կորցրեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել