1in.am-ը գրում է.
Անցյալ երեքշաբթի երգչուհի Բրիթնի Սփիրսին նկատել են Լոս Անջելեսի Hurricane Harbor ջրաշխարհում: Պապարացիներին հաջողվել է մի քանի անգամ նրան լուսանկարել: Այս մասին հաղորդում է 7days.ru-ն:
Հարկ է նշել, որ 31-ամյա երգչուհին լողազգեստով բավականին հմայիչ տեսք է ունեցել:
Երգչուհին ջրաշխարհում եղել է երեխաների՝ Շոնի և Ջեյդենի հետ: Ընտանիքին այնքան է դուր եկել ջրաշխարհը, որ նրանք հաջորդ օրը ևս այնտեղ են անցկացրել: «Այսպես ուրախ է օրն անցնում ջրաշխարհում: Իմ տղաները հիացած են»,- իր տպավորություններով երգչուհին կիսվել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Լուսանկարմերը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_203700.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել