Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի աշխարհագրական միության նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարություններն առ այն, որ Ռուսաստանի հետ պետք է ուժի տեսանկյունից խոսել, բնորոշել է որպես «տարրական դպրոցի աշակերտուհու հարձակումներ»: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձի մասին`նա հիշեցրել է, որ այս տարի ՌԴ պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի աշխարհագրական միությունը Սև ծովում հայտնաբերել է «Արմենիա» ջերմանավը, որը խորտակվել էր գերմանական ավիացիայի կողմից 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս նավի կործանումը համարվում է ծովում տեղի ունեցած ամենամեծ ողբերգություններից մեկը պատմության մեջ: Ըստ Շոյգուի՝ սա պատերազմի այն բազմաթիվ դրվագներից մեկն է, որը պետք է պատմել:

«Հատկապես, երբ ներկայիս քաղաքական գործիչների սերունդը, օրինակ՝ Գերմանիան, սկսում է մեզ կյանք սովորեցնել և  պատմել, թե ինչպես պետք է մեզ հետ խոսել ուժի դիրքերից», - հիշեցրել է նա Կրամպ-Կարենբաուերի վերջերս արած հայտարարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել