Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Միշել դե Մեգդն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Չորեքշաբթի Խորհրդարանում Արտաքին գործերի նախարար Սոֆի Վիլմեսի հետ քննարկել ենք իր քաղաքական հայտարարությունը։ Սա ինձ համար առիթ է առաջ քաշելու մի շարք կարևոր խնդիրներ՝ կապված միջազգային հարաբերությունների և եվրոպական հարցերի հետ։

Ես ևս մեկ անգամ առաջ եմ քաշել Լեռնային Ղարաբաղի հարցը, որտեղ նոյեմբերի 9-ին հրադադարի ռեժիմ է սահմանվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական և անկայուն։

Գլխատման և այլ սարսափելի լուսանկարներ եմ ստանում տարածաշրջանից, որտեղ Անկարայի աջակցությամբ սիրիացի վարձկաններ են տեղակայվել Ադրբեջանի կողմից։

Այսօր ևս, առաջարկելով սիրիացիներին վերաբնակեցնել հակամարտության գոտում՝ Հայաստանի սահմանների մոտ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի թուրքական ռեժիմը մտահոգիչ դեր է շարունակում խաղալ, մինչդեռ Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ մնալ։

Միջազգային հանրությունը չպետք է լուռ մնա այս իրավիճակի կապակցությամբ։ Ես բանաձև եմ ներկայացրել՝ Բելգիայի կառավարությանն առաջարկելով շոշափելի քայլեր ձեռնարկել։ Բանաձևի շուրջ քննարկումներն ու քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել