5000 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հայտնի չի, բայց համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրավորները կրկանկի շատ են լինում, իսկ նրանց կեսն էլ հաշմանդամ է մնում։ Այսինքն՝ 5000 հոգի էլ հաշմանդամ։
«1000 դրամների» հիմնադրամում առկա միջոցները այս պահին բավարար չեն, հետևաբար ակնհայտ է, որ շահառուներին վճարումները հիմնադրամը սկսելու է կատարել ուշացումներով։
Ամենամոտավոր հաշվարկներով, մոտ 30-35 հազար մարդ այս պահին վերադառնալու տեղ չունեն․ դրանք Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, ինչպես նաև Մարտակերտի, Մարտունու ու Ասկերանի օկուպացված բնակավայրերի բնակիչներն են, ինչպես նաև Մարտակերտի ու Ստեփանակերտի բնակիչները, ում տներն արդեն չկան։
Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի հազարավոր ընտանիքների տնտեսական բազան Քարվաճառի, Քաշաթաղի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այն տարածքներում էր, որոնք հանձնվեցին Ադրբեջանին։
Ստեղծված իրավիճակում ի՞նչ կաներ երկրի այն ղեկավարը, որը թուրքական գործակալ ու դավաճան չէր (անհրաժեշտներն ընդգծել) ։
1․ Կզբաղվեր առկա ազատ բնակֆոնդը ու հյուրանոցային ֆոնդը և դրանց վիճակը պարզելու, ինչպես նաև դրանց երկարատև օգտագործման հնարավորության խնդրով։
2․ Խոշոր շինարարական կազմակերպությունների հետ կքննարկեր հնարավորինս արագ նոր բնակֆոնդ կառուցելու հնարավորությունները։
3․ ԱԳՆ հետ արտերկրյա ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ կնախաձեռներ հումանիտար առաքելություններ իրականացնելու հնարավորությունները։
4․ Տեղական բիզնես շրջանակների հետ կկազմակերպեր փախստականների բնակեցման նոր վայրերում տնտեսական ակտիվությունը մեծացնելու հնարավորությունները։
5․ Անհարժեշտության դեպքում կնախաձեռներ հրատապ օրենսդրական փոփոխություններ՝ ապահովելու համար վերոնշյալ ու այլ միջոցառումների համար անհրաժեշտ իրավական հիմքեր։
․․․․ ևն, ևն
1000001․ Ֆեյսբուքում կիլոմետրանոց լավաշներ կգրեր այն մասին, թե ինչքան մեղավոր էին նախկինները։