1in.am-ը գրում է.

Չինաստանի Չանչուն քաղաքի բնակչուհին կարողացել է փրկել ինքնասպանության փորձ կատարող ամուսնուն՝ հասցնելով բռնել նրա վարտիքից և պահելով մինչև փրկարարների ժամանելը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

45-ամյա Վան Լին գործազրկության պատճառով որոշել էր ինքնասպանություն գործել: Այդ նպատակով Լին ցանկացել է դուրս նետվել պատուհանից: Նրա կինը՝ Լինգ Սուն, սակայն, փրկել է նրան։ Վերջինս բռնել է ամուսնու վարտիքից և սկսել է օգնություն կանչել:

Ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը դեպքի վայր են ժամանել 20 րոպեի ընթացքում: Նրանց հաջողվել է փրկել 6-րդ հարկից նետվել ցանկացող Լիին։

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել