Panorama.am-ը գրում է․

Գլոբալ անվտանգության մասին օրինագծի դեմ շաբաթօրյա ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին կիրակի օրը հայտնել են հանրապետության ՆԳ նախարարությունից:

Ներքին գործերի նախարարության թարմացված տվյալների համաձայն, Փարիզում բողոքի ցույցերի ընթացքում 23 ոստիկան է վիրավորվել, մնացած 39-ը՝ շրջաններում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների 37 աշխատակիցներ ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ: Շաբաթ երեկոյան սոցիալական ցանցերում տարածվել էին տեսանյութեր, որոնցում երեւում էր, թե ինչպես են բողոքի ցույցի մասնակիցները ծեծում ժանդարմներին:

Միևնույն ժամանակ, ըստ ՆԳՆ-ի, երկու ցուցարար դիմել են ոստիկանության Գլխավոր տեսչություն`ոստիկանության կողմից բռնությունների ենթարկվելու վերաբերյալ բողոքով: Հայտնի է նաև, որ բողոքի ցույցի ժամանակ սիրիացի անկախ լուսանկարիչ Ամիր ալ-Հալբին վիրավորվել է գլխի շրջանում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը դատապարտել է 24-ամյա ֆոտոլրագրողի նկատմամբ «ոստիկանության անընդունելի բռնությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել