Նիկոլ, բա որ Լևոնը հետդ հանդիպել էր, ի՞նչ էր ասել, հիշու՞մ ես։ Հիշում ե՞ս, որ ասեցիր` ոչ մի նոր բան չի ասել, ինչ ասել է` ես գիտեի։
Նիկոլ , որ ասում էինք` մի ասա "Արցախը Հայաստան է և վերջ" , հիշու՞մ ես։ Նիկոլ, հիշում ե՞ս, որ ասում էինք` դու երկրի ղեկավարն ես, այլ ոչ թե` շարքային քաղաքացի։ Նիկոլ, հիշու՞մ ես, որ 80%-ից ավել ռեյտինգ ունեիր, քեզ ասվեց հրապարակի բանակցությունները սկսված 97-ից առ այսօր և ժողովրդին բացատրի ղարաբաղյան հարցի էությունը։
Դե ասեիր, որ պատերազմից խուսափելու միակ տարբերակը էդա, ու եթե չեք ուզում լուծեմ այդ հարցը, հեռանում եմ։
Բայց դու դա չարեցիր, որովհետև Լևոնի պես համարձակություն ( քո լեզվով ասած՝ դուխ) չունեցար և չունես։ Չունես նաև գիտակցություն` պետության և պետականության հանդեպ պատասխանատվության։ 2,5 տարի ամեն քայլ , ամեն շարժ, ամեն որոշում արել եք հանուն ռեյտինգի, բայց չարաբաստիկ պատերազմը փչացրեց ձեր տոնը։
Նիկոլ, դու հանուն քո ես-ի, հանուն անբիցիայի և հանուն աթոռի և հանուն որոշ մասսայի կողմից դավաճան չպիտակավորվելու համար՝ երկիրը տարար պատերազմի և մոտ 5000 մարդու զոհեցիր, մոտ էդքան էլ հաշմանդամ սարքեցիր և ոչ միայն 7 շրջաններ, այլ + հադրութը և Շուշին կորցրեցիր` համեմված Մեղրիի ճանապարհով ։ Իմանալով, որ հաղթելու հնարավորություն չկա` հաղթական լոզունգներով խաբեցիր ժողովրդին` հույսով, որ ռազմավարական դաշնակիցը խաչակրած արշավանքով կգա և կանցնի մեր թշնամիների վրայով։ Դու այդպես էլ չհասկացար, որ հեղափոխությունը ավարտվել է, և աշխարհի դեմ դեմառշի գնացիր։
Դու ընդամենը շարքային գեղցի ես, որը այդպես էլ քաղաքակրթություն չմտավ։
Ժողովուրդը իմաստուն է և լավ խոսք ունի՝
Էշը փաշա չի դառնա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել