Այսօրվա գրառման մեջ արդեն ասում է, որ պետք է թույլ չտանք ներքին պառակտում, որ կարողանանք հարց լուծել, որ «ազգային միասնությունը» մեր առջև կանգնած մարտարահրավերների, խնդիրների և հարցերի լուծումն է։
Վայ, վայ, վայ… տեղ հասանք։ 2.5 տարի կոկորդ պատռելուց, հրապարակավ խնդրելուց, աղաչելուց, բացատրելուց, սպառնալուց, օրինակ ցույց տալուց բան դուրս չեկավ, տեղ չէր հասնում ոչ մի ձև։ Պատ։ Է՛լ համահայկական օլիմպիական խաղերի բացում, է՛լ ցանկացած պետական տոն առիթ էի բռնում հորդորելու համախմբման, միասնականության քայլերի, նախկին նախագահներին, այլ գործիչների հավաքելու, միասնական օրակարգի վրա աշխատելու, տարբերելու առաջնայինն ու երկրորդականը։ Պատ։ Սև-սպիտակ, բռնենք-նստացնենք, հայհոյենք-փնովենք։
Իսկ այսօ՞ր։ Իսկ այսօր «մեզ ազգային միասնություն է պետք մեր առջև կանգնած մարտարահրավերները, խնդիրները և հարցելու համար»։ Տեղ հասա՞վ։ Գիտակցվե՞ց։ Եթե այո, ուրեմն քայլ արեք՝ թուղթն էլ է ձեր ձեռքում, գրիչն էլ։