Մրսածությունը տարվա այս եղանակին ամենատարածված խնդիրներից մեկն է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են հակավիրուսային դեղամիջոցների օգնությամբ, սակայն մասնագետները հիշեցնում են, որ արագ ապաքինման համար օրգանիզմին առաջին հերթին վիտամիններ ու հանքանյութեր են հարկավոր։

Գերմանական Freundin պարբերականը ներկայացրել է երեք համեղ ու օգտակար մթերք, որոնք կհարստացնեն օրգանիզմն անհրաժեշտ միկրոտարրերով ու կօգնեն հնարավորինս արագ վերականգնվել։

Վարսակ

Մարդու իմունային համակարգի համար կարևորագույն նյութերից մեկը ցինկն է, որը ոչնչացնում է բորբոքումների պատճառ հանգստացնող ազատ ռադիկալներն ու խթանում օրգանիզմի ֆերմենտների աշխատանքը, իսկ այս օգտակար սննդարար նյութը ստանալու լավագույն աղբյուրներից մեկը վարսակն է։ Ընդամենը 100 գրամ վարսակում պարունակվում է մոտ 4,5 գրամ ցինկ, ուստի մեծ քանակությամբ վարսակ օգտագործելը կօգնի հեշտությամբ ապաքինվել հարբուխի ժամանակ։ Ավելին՝ իմունային համակարգի համար շատ կարևոր վիտամին С-ն հաճախ ինչպես հարկն է գործում է միայն ցինկի հետ համադրելու դեպքում։

Շոկոլադ

Շոկոլադի գործածությունը կարող է շատ օգտակար լինել չոր հազի դեպքում։ Որոշ գիտնականներ անգամ պնդում են, որ կակաոյի հատիկների մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչը՝ տեոբրոմինը, շատ ավելի արդյունավետ է հազի դեմ պայքարում, քան այս նպատակով կիրառվող տարատեսակ օշարակները։ Բացի այդ, շոկոլադը պաշտպանիչ շերտով է պատում զգայուն լորձաթաղանթը՝ ապահովելով հավելյալ պաշտպանություն։ Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է ընտրել հնարավորինս մուգ շոկոլադ։

Նարինջ

Մրսածության դեպքում հարկավոր է հնարավորինս շատ վիտամին С օգտագործել բջջային պաշտպանության ամրապնդման համար, իսկ համեղ ցիտրուսային մրգերը, այդ թվում նաև նարինջը, այս տարրի լավագույն աղբյուրներից են ու «լավագույն ընկերները» շնչառական համակարգի սուր վիրուսային հիվանդությունների դեմ պայքարում։ Սակայն կոկորդի ցավի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ նարնջի հյութը կարող է գրգռել առանց այն էլ գրգռված լորձաթաղանթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել