Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1248 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 133 594-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 2121 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Նոյեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 535 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 39 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2656-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1330 է, ընդհանուր առողջացածներինը՝ 106 479, փաստացի բուժվողներինը՝  24459  (մեկ օրում նվազել է 121-ով): Մեկ օրում արվել է 3358 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 505 965 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել