Իշխանության կատարած քայլներն ու վերջին տխրահռչակ որոշումները բավականին բուռն և բազմապիսի արձագանք գտան հասարակութան տարբեր շերտերում:Իշխանության <<քաղաքականության>> արդյունքում թվում էր ` ժողովուդն պետք է հայտնվի անելանելի իրավիճակում,և իսկապես այդպես էր,բայց նրանց affect քայլերի արդյունքն առավել քան effect-իվ բնույթն ուներ:Արդյունքում մի շարք ազգի մասին մտահոգ մարդիկ,երիտասարդներ և պարզապես քաղաքացիներ համախմբվեցին մի գաղափարի,<<մեկ դրոշի>> ներքո,որի արդյունքում ձեռք բերվեցին նոր ընկերներ,կապեր,ծանոթություններ,և այդ միասնական պայքարի արդյունքում ապաքաղաքական,վերկուսակցական պայքարի արդյունքում,առանց զոհերի ու վիրավորների,հասանք հաղթանակի,ապացուցելով ,որ Հայը միշտ Հայ կմնա,անկախ ներքին հակասություններից և խնդիրներից:

Այսպիսով թանկացումների չստացված փորձի արդյունքում վերականգնվեց Հայ մարդու հավատան իր իսկ ուժերի նկատմամբ,հույս արթնացավ,որ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴՆ ի վիճակի է հարցեր լուծել,ստիպել ,որ իր հետ հաշվի նստեն:Դե ինչ.շնորհավորելով բոլորիս ,թեկուզ ժամանակավոր հաղթանակի համար,մեր համախմբման համար,միասնակության համար և հույսի վերականգնման համար:Մենք դեռ միասին շատ հաղթանակներ կտանենք:
Ոչ թե պիտի ասել,օրհնվի էն սհաթը,երբ ռսի լսաթաթախ ոտը մտավ մեր երկիր,այլ երբ որ Հայը հասկացավ,որ ինքն ունակ է ամեն ինչ,երբ միասին է: 
Հ.Գ էլ չնշեմ մի շարք մարդկանց ծանոթությունների մասին ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել