Նիկոլապաշտների, նիկոլականների, իշխանամետների և ազգադավին սպասարկող ժեխի կողմից բավական ակտիվ համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ ինչ-որ խնջույքի մասնակցող "նախկինների" կողքին նստած է նաև այս իշխանությունների թիվ 1 հովանավոր, ինչպես նաև Նիկոլի իշխանության փայատեր Ջորջ Սորոսը...
Նկարի կեղծ լիներն աչքի է ընկնում առաջին իսկ հայացքից... Բայց քանի որ Նիկոլի երկրպագուները "կուրացած" են իրենց կուռքով, ինչպես նաև շատերն անգրագետ են, ապա չզարմացա, երբ տեսա, թե ինչ ջանադրությամբ և կայծակնային արագությամբ էին այդ կեղծ լուսանկարը տարածում համացանցում...
Իսկ իրականությունը պարզելը շատ հեշտ էր... Կեղծարար Նիկոլին սպասարկողները լուսանկարում Ռոբերտ Քոչարյանի կողքին նստած Արսեն Ջուլֆալակյանի գլուխը "հեռացրել" և նրա փոխարեն "տեղադրել" են Նիկոլի իշխանության կնքահայր Ջորջ Սորոսին՝ շատ լավ գիտենալով, որ այդ էժանագին ֆոտոկեղծիքով նիկոլականները և Նիկոլին քննադատողներին հայհոյող ժեխը չեն էլ հետաքրքրվի ու կհավատան այդ ապշուշությանը...
Ի դեպ, Նիկոլի մոլի երկրպագուներին տեղեկացնեմ, որ համացանցում կա նաև տեսանյութ, որը ևս ապացուցում է, որ լուսանկարում պատկերվածը Ջուլֆալակյանն է...

Image may contain: 11 people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել