News.am-ը գրում է․

Եթովպիայի զինված ուժերը պատրաստվում են հարձակվել երկրի հյուսիսում Տիգրայ նահանգի մայրաքաղաք Մեկելեի վրա, որտեղ մի քանի շաբաթ շարունակ չեն դադարում զինված հակամարտությունները կենտրոնական իշխանությունների եւ տարածաշրջանում իշխող «Տինգայի ազատագրման ժողովրդական ճակատ» (ՏԱԺՃ) ճախակողմյա կուսակցության միջեւ: Բանակն ամեն ինչ արել է խաղաղ բնակիչներին պաշտպանելու եւ 500.000 բնակչություն ունեցող քաղաքին խոշոր վնասից փրկելու ամար, նախօրեին հայտարարել է Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը:

Նույն օրը վարչապետը հանդիպել է Աֆրիկյան Միության ներկայացուցիչների հետ եւ քննարկել իրավիճակը Տինգայում: Ահմեդը բացառել է երկխոսության հավանականությունը ՏԱԺՃ-ի հետ եւ նշել, որ մտադիր է քննարկել իրադրությունը օրինական հիմքով գործող ներկայացուցիչների հետ, հաղորդում է DW-ը:

Եթովպիայի իշխանությունները 72 ժամ են տվել ապստամբներին «խաղաղ հանձնվելու» համար, ընդգծել է վարչապետը: Ժամկետը սպառվել է նոյեմբերի 26-ի գիշերը, որից հետո Ահմեդը կարգադրել է ավարտին հասցնել «կարգուկանոն հաստատելու գործողության երրորդ եւ վերջին փուլը»: Վարչապետի խոսքով՝ հազարավոր ընդդիմադիրներ արդեն վայր են դրել զենքերը, իսկ բազմաթիվ երիտասարդներ հրաժարվել են միանալ ապստամբներին՝ գիտակցելով նրանց նենգ մտադրությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել