«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով։

«Հարգելի՛ երիտասարդ հայ ասպետներ, ծնողներ, հայ մարդիկ, որոնց համար թանկ է մեր գերեվարված ու զոհված յուրաքանչյուր զինվորը, վաղը մի քանի մտավորականների (անկախ նրանց նկատմամբ որևէ վերաբերմունքից) կոչով հավաքվում ենք Շառլ Անձնավուրի հրապարակում զորավիգ լինելու մեր գերեվարված զավակներին, պահանջելու պատշաճ մակարդակով զբաղվել մեր գերիների և անհետ կորածների, ինչպես նաև ժամկետային զինծառայողների ներկա առողջական, հոգեբանական և ծառայության ներկա պայմանների հարցերով:

Ինձ ճանաչող բոլոր մարդկանց կոչ եմ անում միանալ այս հավաքին, օգնել փրկել թեկուզ մեկ զինվորի կյանք, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին, պահանջել հնարավոր բոլոր օղակներից անել ամեն ինչ՝ նրանց փրկելու թշնամու արյունոտ ձեռքերից:

Հանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել