Դատարանի որոշմամբ այսօր վերացվել է հավաքներ իրականացնելու արգելքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Դատարանի որոշմամբ այսօր վերացվել է հավաքներ իրականացնելու արգելքը։
Հայաստանի դատարանները վերահաստատում են Նիկոլ Փաշինյանին ապօրինություններում չաջակցելու վճռականությունը»,- գրել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել էին, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է իրենց ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը: