Armday.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը գործուղվում է Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք Վարչապետի՝ այսօրվա՝ նոյեմբերի 27-ի որոշումից.
«27 Նոյեմբերի 2020, 1292 – Ա
ԷԴՈՒԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,Քաղաքացիական ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման
հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանին 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
2. Էդուարդ Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ավիատոմսի (Երևան-Մոսկվա), օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»։
Դեկտեմբերի 4-ին Փաշինյանի՝ Մոսկվա այցելության մասին հրապարակված լուրին ի պատասխան՝ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Armenia Today -ին պատասխանել էր միայն, որ վարչապետի որևէ այց թաքուն չի մնա, և հավելել, որ վարչապետի բոլոր պաշտոնական այցերի մասին տեղեկությունները հրապարակվում են: Ավելացնենք, պարզապես, որ վերոնշյալ որոշման մեջ նշված է պարզապես՝ վարչապետի այց: