1in.am-ը գրում է.

Պաշոտնական Երևանն իր ափսոսանքն է հայտնել հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հայաստանի ԱԳՆ-ը պատասխանել է թուրքական նոտային: Այս մասին հաղորդել է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը: 

Պաշտոնական Երևանը հույս է հայտնել, որ այսպիսի միջադեպեր ապագայում չեն կրկնվի: 

Ի դեպ, Թուրքիան բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ կապված հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետ, ինչի հետևանքով թուրք հովիվ էր սպանվել:

Տեղեկացնենք, որ բողոքի նոտան փոխանցվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանության միջոցով:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին Կարսի բնակիչ Մուստաֆա Ուլկերը հայ-թուրքական սահմանին վիրավորվել էր ռուս սահմանապահների կողմից ու հաջորդ օրը ստացած վնասվածքներից մահացել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել