Armlur.am-ը գրում է․

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այսօր Սոթքում տեղի ունեցած դեպքերին:

«Ըստ պայմանանավորված հայկական զինված ուժերը եւ բնակիչները պետք է նոյեմբերի 25-ին դուրս գային Քարվաճառի շրջանից, որն իրականացվել է: Դրանք իրականացվել են նախապես պլանավորված բնույթով:  Այսօր լոււրեր տարածվեցին, թե ադրբեջանցիներն անցել են հայկական տարածք, գրավել են, ադրբեջանական կողմը ժամանակ է տվել: Մեր կողմից կարող է ասվել եւ հաստատվել եւ հետագայում էլ կփաստվի, որ այդպիսի հարցեր չեն առաջացել, նմանատիպ իրավիճակ չի եղել: Թյուրիմացությունը, որ առաջացել է եւ կարող էր առիթ տալ, կարող էր կապված լինել հետեւյալի հետ. պետական սահմանից  հանքի եզրագծով ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր նաեւ ցանկապատ:

Ադրբեջանական զորքերի՝ Քարվաճառի տարածք մտնելուց հետո, հանդիպելով այդ ուղեփակոցին, խնդիր է բարձրացվել, որ մեր տարածքն է եւ այն ուժերը, որ իրականացնում են պաշտպանություն, պետք է դուրս գան»:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Այսօր այստեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել