1in.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր տոնում է իր ծննդյան 26-րդ տարեդարձը:

«РГ»-ն ներկայացրել է հետաքրքիր փաստեր Մովսիսյանի մասին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

1.Մովսիսյանն ամուսնացել է 19 տարեկան հասակում: Կինը՝ Մարիաննան, առաջին զավակը լույս աշխարհ է բերել 2010թ.: Այդ ժամանակ ծնվել է Մովսիսյանի որդին՝ Արմանը: Իսկ դուստրը՝ Աիդան, ծնվել է անցած տարի:

2. 2009թ. Մովսիսյանը, ով այդ ժամանակ հանդիսանում էր «Ռեալ Սոլթ Լեյք»-ի ֆուտբոլիստ, նվաճեց իր MLS-ի գավաթը: Այդ առթիվ նա իր թիմակիցների հետ հրավիրվեց Սպիտակ տուն, որտեղ ստացավ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի հետ շփվելու հնարավորություն: Յուրան ավելի ուշ նշել է, որ ցնցված էր Օբամայի հումորի զգացումից:

3. «Կրասնոդար»-ից 7.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Սպարտակ»՝ Մովսիսյանը դարձավ 5-րդ ամենաթանկարժեք խաղացողն ակումբի պատմության մեջ: Առաջին քառյակում են Ֆերնանդո Կավենագին, Նիկոլաս Պարեխան, Էմանուել Էմենիկեն ու Էյդեն Մաքգիդին:

4. Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում իր մեկնարկային խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ ակումբի պատմության մեջ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով հասել է նման հաջողության:

5. Մովսիսյանը երկրպագել է Մադրիդի «Ռեալ»-ին ու Լոնդոնի «Արսենալ»-ին, իսկ կուռքը եղել է Թիերի Անրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել