Լքել Բերձորը, թե չլքել...

Հակասական լուրեր են պտտվում այս մասին, ու հենց այդ պատճառով ուզում եմ պատմել, թե մենք ոնց լքեցինք Կովսականը։
Կովսականը սկուտեղի վրա հանձնելուց երկու օր առաջ` Կովսական եկավ վարչակազմի ղեկավարը և կոչ արեց չլքել քաղաքը, ավելին` սպառնաց պատասխանատվության ենթարկել քաղաքից իրենց ունեցվածքը հանել ցանկացողներին, իբր թե դա կառաջացնի խուճապ և բնակիչները կլքեն Կովսականը։ Երկու օր անց լուրեր տարածվեցին թե սպասվում է հակահարձակում, ու որպեսզի քաղաքացիական բնակչությունը չտուժի սպասվող գործողության արդյունքում` խորհուրդ տվեցին մեկ օրով դուրս գալ քաղաքից դեպի Կապան, հետ վերադառնալու նպատակով։ Իհարկե մենք այլևս Կովսական չվերադարձանք, արդյունքում Կովսականում թողեցինք այն ամենը ինչ կար, մասնավորապես` մոտ 1000 տոննա հացահատիկ, տասնյակ գյուղտեխնիկա, դպրոցի, մանկապարտեզի, քաղաքապետարանի և հիվանդանոցի գույքը։ Ի դեպ 2 օր առաջ հիվանդանոցը ստացել էր ( կամավորների կողմից հավաքած ) մոտ կես տոննա դեղորայք ու պարագաներ։ Թողեցինք թանկարժեք Արմաթ լաբորատորիան, մի քանի հազար դոլարի հասնող` "Թաթուլ" խմբի տարազներն ու տեխնիկան։ Թողեցինք Թաթուլի կիսանդրին ու բնակչության ողջ ( նաև ընտանի կենդանիների մոտ կեսը, իսկ թռչունները ամբողջությամբ ) ունեցվածքը, բացառությամբ հապշտապ վերցրած մի քանի բաների։
Հիմա ասածս ինչ ա, տարբեր կոչեր անելուց առաջ մտածեք, լավ մտածեք, եթե դեռ ունեք այդ անելու ունակությունը։

ՀԳ Մենք էտ ա կորցրինք, Բերձորցուն չխաբվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել