Shamshyan.com-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները: Հաշվի առնելով, որ հուլիս և օգոստոս ամիսները հանդիսանում են ամառային հանգստի ակտիվ շրջան և, ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև ս/թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը: Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որևէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել և որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ