Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Մահվան պատճառը սրտի անսպասելի կանգն է եղել:

Լեգենդար հարձակվողի մահվանն արձագանքել է ֆուտբոլային ամբողջ հանրությունը, այդ թվում Խոակին Կապառոսը իր թվիթերյան էջում:

«Շնորհակալություն Ձեր ֆուտբոլի, հրաշքի ու այն ամենի համար, ինչով նպաստել եք մեր սիրելի մարզաձևին, որտեղ Դուք Աստված եք: Դուք արդեն լեգենդ էիք, իսկ այսօրվանից լեգենդ կլինեք հավերժ: Հանգչիր խաղաղությամբ, Մարադոնա»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել