«Դուք արդեն լեգենդ էիք, իսկ այսօրվանից լեգենդ կլինեք հավերժ: Հանգչիր խաղաղությամբ, Մարադոնա». Խոակին Կապառոսի գրառումը Մարադոնայի մահվան կապակցությամբ


12:15 , 26 նոյեմբեր, 2020

Երեկ 60 տարեկան հասակում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան: Մահվան պատճառը սրտի անսպասելի կանգն է եղել:

Լեգենդար հարձակվողի մահվանն արձագանքել է ֆուտբոլային ամբողջ հանրությունը, այդ թվում Խոակին Կապառոսը իր թվիթերյան էջում:

«Շնորհակալություն Ձեր ֆուտբոլի, հրաշքի ու այն ամենի համար, ինչով նպաստել եք մեր սիրելի մարզաձևին, որտեղ Դուք Աստված եք: Դուք արդեն լեգենդ էիք, իսկ այսօրվանից լեգենդ կլինեք հավերժ: Հանգչիր խաղաղությամբ, Մարադոնա»