Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ- ի Սթենֆորդի համալսարանի գենետիկները նորից վերահաշվարկել են Երկիր մոլորակի առաջին բնակիչների՝ Ադամի և Եվայի տարիքը: Մեր մոլորակի տղամարդկանց արական սեռի ԴՆԹ-ի Y քրոմոսոմի ուսումնասիրությունները, գիտնականները վերականգնել են «էվոլյուցիայի ծառը», և հանգել այն եզրակացության, որ մեր նախնիները կարող էին ապրել երկրի վրա մոտ 100-150 հազար տարի առաջ:
Փորձագետները համեմատել են 69 տղամարդու ԴՆԹ-ների գենոմները, որոնք փոխանցվում են մարկանց երկու ծնողների կողմից: Գիտնականները հայտնում են, որ նրանք այս անգամ լիովին և ավելի ճշգրտորեն են վերականգնել «էվոլյուցիայի ծառը»:
Ըստ հետազոտողների, մարդկային գենոմում շատ արագ են ընթանում գենային մուտացիաները, որոնք հատկություն ունեն կուտակվելու: նրանք ուսումնասիորոջթյան հիմք են վերցրել Հարավային Ամերիկայի հնդկացիներին, որոնք 15,000 տարի առաջ են բնակվել այդ տարածքներում, հետևաբար նրանց գենոմներում կուտակված ինֆորմացիան իր հերթին անկրկնելի է: Ուսումնասիրության արդյունքները հետևյալն են մեր ընդհանուր իգական սեռի նախնին ապրել է Աֆրիկայում մոտ 100-148 հազար տարի առաջ, իսկ արական սեռի նախնին ապրել է նույն այդ ժամանակահատվածում 120-156 հազար տարի առաջ, այլ ոչ 50-115 հազար տարի առաջ, ինչպես նախկինում կարծում էին: