1in.am-ը գրում է.
Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան պետք է ձևաչափ ստեղծեն եռակողմ համագործակցության համար ռազմական արդյունաբերության ոլորտում, ասել է Վրաստանի պաշտպանության նախախար Իրակլի Ալասանիան Eurasianet-ից մի լրագրողի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ Վրաստանը նպատակ ունի օգտվել ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի փորձից:
«Տվյալ փուլում համագործակցությունը սահմանափակվում է միայն տեղեկատվության փոխանակմամբ: Բայց կարծում եմ` հարկավոր կլինի, որ մենք միասին աշխատենք հետաքրքիր հարցերի վրա: Վրաստանն ու Ադրբեջանը կանգնած են նույնանման մարտահրավերների առաջ՝ մենք պետք է ապահովենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի անվտանգությունը, պետք է պաշտպանենք ընթացիկ ռազմավարական նախագծերի անվտանգությունը: Հենց այդ պատճառով եմ կարծում, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը դրական կլինի տարածաշրջանային համատեղ նախագծերի անվտանգության հարցում»,- ասել է Ալասանիան: