1in.am-ը գրում է.
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մեկնաբանել է Գերագույն դատարանի որոշումը Mediaset ընկերության հարկային խարդախությունների գործով:
9 րոպեանոց ձայնագրությունը տարածել են իտալական ԶԼՄ-ները: Այն հնարավոր է դիտել իտալական La Stampa թերթի կայքում:
Բեռլուսկոնին ընդգծել է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ՝ հաղորդում է BBC News-ը:
Նրան վրդովեցրել է այն, որ իր քաղաքական կարիերայի վերջում «ինքը պարգևատրվել է մեղադրանքներով ու անհիմն դատավճռով, որը իրեն զրկում է անձնական ազատությունից ու քաղաքական իրավունքներից»:
Բեռլուսկոնիի խոսքով՝ ինքն անմեղ է, ու իր դեմ գործը ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ: Նա քննադատել է երկրի դատական համակարգն ամբողջությամբ:
«Մի՞թե սա այն Իտալիան է, որը մենք ցանկանում ենք տեսնել: Մի՞թե սա այն Իտալիան է, որը մենք սիրում ենք: Բոլորովին ոչ»,- հայտարարել է քաղաքական գործիչը: