Tert.am-ը գրում է․

«Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի և ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երևանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձևաչափը ՝ Մինսկի խումբը»,-գրում է ֆրանսիական Le Monde-ի լրագրող Պյոտր Սմոլյարը:

«Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանևրելու տարածքը»,-ասվում է հոդվածում:

9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը: Բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել