Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նրա մեկ այլ որոշմամբ՝ ազատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել