Panarmenian.net-ը գրում է.
Տրամաբանական է, որ Ադրբեջանում նախընտրական և հետընտրական շրջաններով պայմանավորված հայկական կողմի զգոնությունը մի քանի անգամ կրկնապատվել է: Այսօր ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ու ավելացրեց. «Հնարավորությունը մեծ է, որ վերընտրված կամ ընտրված յուրաքանչյուր նախագահ փորձ կանի ժողովրդի աչքում ամրացնել իր դիրքերը և արկածախնդրության կդիմի»:
Նրա խոսքով, իսկ մենք պետք է այնպես անենք, որ ադրբեջանական մամուլում իրենց հերթական զինծառայողի ինքնասպանություն գործելու, խեղդվելու, վթարի ենթարկվելու մասին լուրերն ավելի հաճախակի դառնան:
«Ադրբեջանի ՊՆ-ն իրենց ոտնձգություններին տրված համարժեք պատասխանների ժամանակ սպանված զինծառայողներ մահվան իրական հանգամանքները կոծկելու համար նոր մեխանիզմ է մշակել: Սպանված զինվորերի դիերը տեղաբաշխում են հակամարտության գոտուց հնարավորինս հեռու զորամասեր, լավագուն դեպքում մեկ-երկուսին են թողնում իրենց զորամասում», - ասաց Շաքարյանցը` ավելացնելով, որ նման դեպքերը հատկապես վերջին շրջանում պարբերաբար կրկնվում են, իսկ դրանց մասին հայտնի է դառնում զինվորների ծնողների բողոքների արդյունքում: