Tert.am-ը գրում է․

Յուրի Հովսեփյանի վերջին ճանապարհը դեպի դիրքեր էր. պատերազմի հենց առաջին ժամերից Յուրին ընկերների հետ շտապեց դիրքեր՝ վիրավորներին օգնելու:

«Գնում էինք դիրքեր, որ եթե վիրավորներ լինեն, օգնենք: Իրականում չգիտեինք, որ կռիվը նման մասշտաբների է», - պատմում է Յուրիի ծառայակից ընկերը՝ Հայկ Աղաջանյանը:

Յուրին շտապօգնության մեքենայի վարորդ էր: Մեքենան թիրախավորել էին դիրքեր գնալու ճանապարհին:

«Սկսեցին մեզ վրա կրակել: Յուրին փորձեց մեքենան թեքել, որովհետև այդ պահին ոչ առաջ կարող էինք գնալ, ոչ էլ հետ: Յուրին նստեց մեքենան, ու սկսեցին մեքենային խփել: Մի գնդակն էլ Յուրիին դիպավ, միայն հասցրեց իրեն դուրս գցել մեքենայից», - պատմում է Հայկը:

Յուրիին ճանաչողները լավ գիտեին՝ եթե կա լարվածություն, Յուրին հաստատ կիզակետում է, որովhետև նա երբեք չէր վախենում, ոչնչից չէր փախչում:  

Յուրին սովորում էր Ռուսաստանի Դաշնությունում: Առաջին կուրսի ուսանող էր: Հայրենի հողի կանչով ու վճռականությամբ վերադարձել էր Հայաստան ու անցել ծառայության:  

Հնարամիտ ու հավասարակշռված տղան դասերից գրեթե չի բացակայել: Հիմա էլ ոչ դպրոցում, ոչ էլ կյանքում, իրեն բացակա չեն դնում:

Կռվի առաջին րոպեներից բոլորի հույսը մեկն էր՝ Յուրին ճարպիկ է, մի հնար կգտնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել