Շտապ խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. Տ.Մարգարյանը անակնկալի է եկելPanorama.am-ը գրում է.

Panorama.am-ի ունեցած տեղեկություններով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այս պահին քաղաքապետարանում շտապ խորհրդակցություն է հրավիրել: Ըստ աղբյուրի`  քաղաքապետը անակնկալի է եկել, որ իրեն օրեր առաջվա պայմանավորվածությունը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, փաստորեն, չի կատարել. «վճարումների գանձման գործընթացը սկսել սեպտեմբերից», և մարդիկ նախօրեին ստացել են բազմաթիվ sms-ներ ընկերությունից տուգանքի վերաբերյալ: 

Ըստ նույն աղբյուրի, օրեր առաջ հրավիրված խորհրդակցության ժամանակ քաղաքապետը հայտարարել է, որ պետք է հետաձգել վճարովի ավտոկայանատեղիների գործընթացի մեկնարկը ևս մեկ ամսով, քանի որ «ամառ է, քաղաքացիների մեծ մասը հանրապետությունում չեն», և հանրային իրազեկումը, ըստ այդմ, պատշաճ չի կատարվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել