Panorama.am-ը գրում է․

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ մի շարք սենսացիոն հայտարարություններով։

«Հայաստանում հեղափոխությունն կատարվել է բացառապես ադրբեջանական փողերով»,-նախ ասաց նա։

«Գոյոթյուն ունի հեղափոխություն, հեղափոխությունից մինչև պատերազմ, պատերազմի ընթացք և հիմա»,-ասաց կուսակցության նախագահը՝ ավելացնելով, որ ինքը բազմից հայտարարել է, որ Փաշինյանն ու իր թիմը թուրքերից ու ադրբեջանցիներից ստացել է 48 մլն դոլար, սակայն դրանք որևէ հետևանք չունեցան։

Իսագուլյանի խոսքով, այդ գումարները Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Արմեն Գրիգորյանը, ով այժմ Ազգային անվտանգության խորհուրդի քարտուղարն է, Լիլիթ Մակունցը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է, Նիկոլ Փաշինյանը, նրա կինը՝ Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ՝ այդ թվում Արմենուհի Ղազարյանը,  ինչպես նաև Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը։

«Հենց այս փողերով արվեց հեղափոխություն։ Իսկ մինչ Նիկոլը քայլում էր, ամերիկյան դեսպանատան հազար աշխատակից, դեռ ավելին, և ծատ ծատերը Հայաստանում զբաղված էին տարբեր խմբերի կազմակերպմամբ, որ հենց Նիկոլը հասնի Երևան, անցնեն գործի։ Անդրանիկ Հովհաննիսյանին արտաքսեցին Հայաստանից հենց սրա համար, էլի գաղտնիքներ կան, որ այս պահին պետական են, ցավոք սրտի բացահայտել չեմ կարող։ Այս ամենի մասին շատ լավ իմացել է ԱԱԾ տնօրենի տեղակ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, դրա մասին իմացել է երրոդ վարչության պետ Շահումյանը, որին նույնպես գործից հանեցին»,-բացահայտումները շարունակեց Իսագուլյանը՝ նշելով, որ այդ մարդիկ, իմանալեվ հանդերձ ոչինչ անել չէին կարող,  քանի որ այդ ամենի գլխին կանգնած էր Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել