Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ՝ ըստ ամենայնի մարդկության դեմ գործած հանցանքի մեղադրանքով: Կարծում եմ՝ գործի է դրվել Խոջալույի «ցեղասպանության» միջազգային լեգիտիմացման ու ճանաչման մեխանիզմ:
Այդ հնարավորությունն Ադրբեջանը ստացել է Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին գաղտնի ստորագրած կապիտուլյացիոն ակտի շնորհիվ:
Ադրբեջանը նաև հայտնել է Հայաստանից 50 միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջելու մտադրության մասին, որի իրավական հիմքը կրկին Փաշինյանի կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթն է:
Բոլոր խնդիրները դեռ առջևում են, Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին՝ պարտքը փակելու համար, ու սովածից բացի՝ մնալու է նաև անտուն:
Հ.Գ. Իմիջիայլոց, Սեյրան Օհանյանին Ալիևի հետ միասին հետապնդում է նաև Նիկոլ Փաշինյանը...