1in.am-ը գրում է.
Խոսակցություններն այն մասին, որ Ջեյմս Քեմերոնը պատրաստվում է «Ավատարի» (2009 թ.) շարունակությունը հանդիսացող երեք ֆիլմ նկարահանել, արդեն երկար ժամանակ շրջանառվում էին: Սակայն միայն վերջերս է 20th Century Fox ստուդիան պաշտոնապես հայտարարել, որ Պանդորա մոլորակի բնակիչներին հեռուստադիտողը կտեսնի ևս երեք ֆիլմերում, որոնց արտադրությունը նախանշված է հաջորդ տարի, գրում է filmpro.ru-ն:
«Ավատար 2»-ի գործողությունները մասամբ տեղի կունենան ջրի տակ: Ներշնչանք փնտրելու նպատակով ռեժիսորը 2012 թվականին սուզվել էր երկրագնդի ամենախորը՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Մարիինյան իջվածքը: Երեք կինոնկարների նկարահանման աշխատանքները կընթանան միաժամանակ։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_203587.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել