News.am-ը գրում է․

Մեծ Քսանի երկրների հակաճգնաժամային միջոցառումները պետք է նախատեսեն ածխաթթու գազի արտանետումների նվազեցում, հակառակ դեպքում սերունդներին կմնա քայքայված մոլորակ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք բարոյական պատասխանատվություն երաշխավորել, որ տրիլիոնավոր դոլարները կորոնավիրուսի համավարակից վերականգնվելու համար, որը մենք վերցնում ենք ապագա սերունդներից, չպետք է վերածվեն ծանրաբեռնված մոլորակի համար պարտքերի ամբողջության»,-ընդգծել է գլխավոր քարտուղարը:

Նրա կարծիքով՝ վերականգնումը պետք է նպաստի «մարդկության եւ բնության հաշտեցմանը»:

«Անհրաժեշտ է սահմանել ածխաթթու գազերի արտանետումների գինը, դադարել սուբսիդավորել բնածո էներգիայի աղբյուրները, ինչպես նաեւ ածխի հիմքով նոր էլեկտրակայանների կառուցումը»,-համոզված է ՄԱԿ-ի ղեկավարը:

«Ներդրումներ կատարեք հաստատուն ենթակառուցվածքներում, տեղափոխեք ածխաթթու գազերի վաճառքից ստացված հարկային բեռը հարկատուներից աղտոտող-ձեռնարկությունների վրա,-դիմել է նա G20-ի առաջնորդներին:-Սահմանեք պարտադիր ֆինանսական հաշվետվողականություն կլիմայական ռիսկեր ստեղծելու պարագայում, ինտեգրեք ածխաթթվային չեզոքություն հաստատելու խնդիրը բոլոր տնտեսական եւ հարկային ռազմավարություններում եւ որոշումներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել